NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ՍթենֆորդումՀուվերի ինստիտուտի գիտաշխատող, Հյուսթոնի համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր Ռոդերիկ Գրեգորիի հոդվածը, որը հրապարակվել է «Forbes»-ում:

Իշխանության 14 տարիների ընթացքում Վլադիմիր Պուտինը կիրառել է ՊԱԿ-ի կեղտոտ հնարքները, որպեսզի  ռմբակոծի Չեչնիան ու վերադարձնի քարի դար, Հայաստանին,Վրաստանին, Մոլդովայի եւ Կենտորանական Ասիայի երկրներին ահաբեկի ու իր հսկողության ներքո պահի: Նրա վերջին զոհը՝ Ուկրաինան, Պուտինի աշխարհընկալմամբ ռուսական հումանիտար օգնության կարիքն ունի, որն ի հայտ է եկել ամերիկացիների կողմից մանիպուլյացիայի ենթարկվելուց հետո:

Պուտինի ԿԳԲ-ական սցենրի արմատները գալիս են 1930-ական թթ.իին Ստալինյան բռնաճնշումների եւ Իվան Սերովի կողմից Արեւելյան Եվրոպայի կործանման ժամանակներից: Մոդելը նույնն է. զրահամեքենաները ոչ մի տեղից հայտնվում են ինչ-որ տեղական մութ կազմակերպության հրավերով: Նրանք հսկողության տակ են վերացնում ռազմավարական օբյեկտներն ու հաղորդակցությունը, նոր ռեժիմ են հայտարարում, որը համազգային ճանաչման է արժանանանում, որին նախապատրաստել են ԿԳԲ-ականները: Աշխարհը լավ է հասկանում, որ ռուսական զորքերը խախտելով իրենց ստորագրած միջազգային համաձայնագրերը ներխուժեցին ինքնիշխան պետություն: Նրանք խամաճիկային կառավարություն նշանակեցին եւ գնացին վերահսկողություն ապահովելու օտարերկրյա տարածքում, որի սահմանները դեռ պետք է որոշվեն:

Կանցլեր Մերկելին չպետք է զարմացնի Պուտինի մոտ իրականության զգացողության բացակայությունը: Ի վերջո նա մեծացել է պատից այն կողմ, որը կանգնեցրել էին Պուտինի ԿԳԲ-ական հերոսները: Սակայն Ջոն Քերիի եւ Բարաք Օբամայի նման մարդիկ Պուտինի այլընտրանքային ԿԳԲ-ական տիեզերքի հետ առաջին անգամ են բախվում: Հույս ունենանք, որ նրանք հնարավորինս շուտ կհասկանան Պուտինի սադրանքն, ապատեղեկատվություն ու քողարկումը, ինչպես նաեւ ստուգված «մեծ սուտը»: