Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի եւ հատկապես Ղրիմի հարցի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի եւ Գերմանիայի կանցլերի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման հարցի շուրջ, ինչպես նաեւ շեշտել են, որ Ղրիմում մարտի 16-ին նշանակված հանրաքվեն կասկածելի է եւ հակաօրինական:
Երկու երկրների ղեկավարները կարեւորել են Ուկրաինայում ծագած խնդրի լուծումը միջազգային իրավունքի շրջանակներում եւ բոլոր կողմերի համաձայնության ներքո:
Ուկրաինայի խնդրի կարգավորման հարցում կողմերը անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ նախարարների խորհրդի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի մասնակցությունը:




























