Եմենի ափերի մոտ` Ադենի նեղուցում, շրջվել է ներգաղթյալներով գերբեռնված նավը, զոհվել է 40 մարդ:

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 9-ի երեկոյան` երկրի հարավում գտնվող Շաբվա նահանգից մի քանի կմ հեռվում: Ըստ Եմենի պաշտպանության նախարարության տվյալի` զոհերի մեծամասնությունը Աֆրիկայից են եղել: Ափային ծառայության աշխատակիցները փրկարարական աշխատանքների ժամանակ ջրից հանել են 30 մարդու, որոնց ուղարկել են Մայֆա քաղաքի փախստականների ճամբար, հայտնում է  rosbalt.ru-ն` վկայակոչելով  Agence France-Presse-ը:

Նշենք, որ Եթովպիայից եւ Սոմալիից միգրանտները Եմենն օգտագործում են Սաուդյան Արաբիա հասնելու տարանցիկ գոտի: 2012թ. Աֆրիկայից այդ երկիր է ժամանել 84 հազար մարդ: