Մարտի 9-ին սպանել են մեքսիկացի թմրաբարոն Նասարիո Մորենոյին: Ավելի վաղ  նրա մահվան մասին իշխանությունները հայտնել էին 2010թ.:

Մորենոյի մահվան տեղեկությունը հաստատել էին իշխանությունների ներկայացուցիչները: Թմրաբարոնի մահվան մանրամասները չեն հաղորդվում: Ըստ Reuters-ի` Մորենոն սպանվել էր անվտանգության դաշնային ծառայությունների հետ փոխհրաձգության ժամանակ:

Թմրաբարոնի մահվան մասին հայտնել է տեղի հրատարակչությունը, որը հրապարակել է Մորենոյի  դիակի լուսանկարները: Reuters-ը նշում է, որ լուսանկարներում դեմքը նման է Մորենոյի հայտնի նկարներին, սակայն թմրաբարոնները հաճախ են փոխում իրենց արտաքինը, որը դժվարացնում է նույնականացումը: 

«Ամենախելագար» մականվամբ («El Mas Loco»)Նասարիո Մորենոն  «Լա Ֆամիլիա» թմրակարտելի հիմնադիրն է, որը հետագայում վերանվանվել էր «Տամպլիերների օրդենի ասպետներ»: Մեքսիկայի իշխանությունները թմրաբարոնի սպանության մասին հայտնել էին 2010թ. դեկտեմբերին, սակայն Մորենոյի մարմինը չէր հայտնաբրվել: Միչոական նահանգի բնակիչները, որտեղ գործում էին «տամպլիերները», հայտնել էին, որ Մորենոն ողջ է մնացել, հաղորդում է lenta.ru-ն:

2014 թ. հունվարին իշխանությունները զորքեր էին ուղարկել Միչոական նահանգ, որտեղ զինված կոնֆլիկտ էր բռնկվել «թամփլիերների» եւ հանցագործներին իրենց ուժերով  դմակայել վճռած կամավորների միջեւ:  Կառավարությունը կամավորների հետ համաձայնագիր էր կնքել, ըստ որի` նրանք դարձել էին գյուղական պաշտպանական պաշտոնական ուժերի մասնակիցներ: 

2014 թ. առաջին ամիսներին Մեքսիկայի իշխանություններին հաջողվել էր ձերբակալել մի քանի խոշոր թմրաբարոն: