ԱՄԷ-ի աճուրդի տներից մեկը սկսել է բջջային հեռախոսի բացառիկ համարներ վաճառել:

Հաղորդվում է, որ առաջին աճուրդում մի քանի հեռախոսահամարների արժեքը գերազանցել է 400 հազար  դիրհամը (100 հազար դոլար): Ամենաթանկ լոտը վաճառվել է 1,9 միլիոն դոլարով: 

Աճուրդի կազմակեպիչները չեն նշում ոչ գնորդի անունը, ոչ էլ «գոլդ» հեռախոսահամարը` անվտանգության նկատառումներից ելնելով, հայտում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հայտնի է միայն, որ  համարի բոլոր թվերը նույնն են: