Ռուս երաժիշտ, երգահան եւ երգիչ, «Մաշինա վրեմենի» ռոք խմբի ղեկավար Անդրեյ Մակարեւիչը snob.ru կայքի իր բլոգում գրել է, որ ռուսներն անկախության 25 տարիների ընթացքում չեն կարողացել իրենց զգալ ազատ, ինքնուրույն մտածող մարդիկ:
«Ես այժմ Ղրիմի անհեթեթ իրավիճակի մասին չեմ խոսում, հուսով եմ վաղ թե ուշ ամեն ինչ կկարգավորվի: Իշխանությունը կարող է ցնծալ: Մենք շատ արագ վերադառնում ենք խորհրդային կայսրություն: Խորհրդային իշխանությունները միշտ էլ թքած են ունեցել մարդու վրա, այստեղ ոչ մի նոր բան չկա: Իսկ ահա, որ մենք մեր վրա թքած ունենք, սարսափելի է: Դե ինչ, կնստենք մեր միջնադարում, եւ մոլորակի քաղաքացիները նորից մեզ կնայեն վախով եւ զզվանքով` որպես զարմանալի կենդանիների: Առաջին անգամը չէ: Չի լքում այն ծանր զգացողությունը, թե կյանքս իզուր եմ ապրել», - գրել է Մակարեւիչը:
Հիշեցնեք, որ ավելի վաղ Մակարեւիչն արդեն քննադատել էր Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ղեկավարության քաղաքականությունը: Մասնավորապես նա դատապարտել էր ՌԴ տարածքում Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչին թաքցնելը:
Ազնիվ մարդը չի թաքցնի հանցագործ ու գող Յանուկովիչին. Մակարեւիչ



























