Փրկարար ծառայությունը մարտի 9-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 TV 116 պետհամարանիշով ավտոմեքենան եւ եւս 4 մարդատար ավտոմեքենա արգելափակումից դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























