Ղրիմի նախարարների խորհրդի նախագահը ղրիմցի թաթարներին կոչ է արել ներառվել իշխանական մարմիններում, ըստ որում՝ նրանց համար կառանձնացնեն փոխվարչապետի պաշտոն, երկու նախարարական պորտֆելներ ու բարձր պաշտոններ մյուս գերատեսչություններում:
Այս մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:
Բացի այդ, ըստ նրա՝ Ղրիմի իշխանությունները նաեւ մտադիր են ավելացնել ինքնավարության այն թաթարներին տրամադրվող օգնությունը, որոնք արտաքսումից հետո վերադարձել են պատմական հայրենիք: Ըստ այդ ենթադրվում է օգնությունը հասցնել տարեկան մինչեւ 22 մլն դոլարի:
Հիշեցնենք, որ Ղրիմում հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին:




























