Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի՝ մարտի 10-ին հրապարակված արդյունքներով՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը միաձայն ընտրվել է խորհրդարանի պատգամավոր՝ Պեկտուսան ընտրատարածքում:
Նշվում է, որ տվյալ ընտրատարածքում ընտրողների մասնակցությունը կազմել է 100%, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Yonhapnews-ը:
Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի 13—րդ գումարման ընտրություններն ավարտվել էին մարտի 9-ին, ժամը 18.00-ին:
ԿԺԴՀ-ի խորհրդարանում կա 687 պատգամավոր: Ընտրությունները տեղի են ունենում մեծամասնական ընտրակարգով: Պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով: Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2009թ. մարտին: Ըստ պաշտոնական տվյալների` այն ժամանակ ընտրողների մասնակցության հայտը կազմել էր 99,98%: 1998թ.-ից Գերագույն ժողովրդական ժողովի նախագահն է աշխարհի ամենատարեց քաղաքական գործիչներից մեկը՝ 85-ամյա Կիմ Են Նամը:




























