Սիրիական կառավարական զորքերի՝ 9 ժամ տեւած հատուկ գործողության արդյունքում ազատ են արձակվել  16 միանձնուհիներ, որոնց ամիսներ առաջ իսլամիստներն առեւանգել էին Մաալյուլյա գյուղի մենաստանից: Ինֆորմացիան արդեն հաստատել են Սիրիայի պետական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, նախորդ գիշեր միաձնուհիները ժամանել էին Ջդեյդա-Յաբուս անցակետ, որը Սիրիայի ու Լիբանանի սահմանին է: Անտիոքի ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ միասին նրանց դիմավորելու էր եկել նաեւ բազմությունը, այդ թվում՝ մահմեդական հոգեւորականության ներկայացուցիչներ: Մայրապետը հաղորդել է, որ բոլոր միանձնուհիներին ազատ են արձակել եւ նրանք գործողության արդյունքում չեն տուժել: Նրանք խոստտացել են, որ հանգստանալուց հետո կպատասխանեն լրագրողների հարցերին: