Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ՝ մարտի 9-ին վերկացից առաջ անականկալ այցելել է ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկը: Այդ մասին հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նախարարը նախ հետեւել է վերկացի ընթացքին, այնուհետեւ զինվորների նախաճաշին: Մասնակցել է եւ ստուգել կիրակնօրյա հատուկ օրակարգը, զինվորների հանգստի, զրույցների թեմաներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Նախարարը զրուցել է անձնակազմի հետ, ստուգել նաեւ պահակային ծառայությունը եւ տվել համապատասխան հանձնարարականներ:

Զորամասերում օրակարգը կիրակի օրը հագեցած է հետաքրքիր եւ ժամանցային բազում միջոցառումներով, որոնց ժամանակ զինվորները ոչ միայն հանգստանում են, այլ նաեւ զարգացնում իրենց հատուկ եւ ընդհանուր գիտելիքներն ու հմտությունները: