Սեւաստոպոլի հեռուստատեսությունը այսօրվանից կտրուկ կերպով կրճատում է ուկրաիներենով լուրերի հեռարձակումը: Ուկրաիներենով «Նաս չասի» չորս եթերների փոխարեն կհեռարձակվի միայն մեկը՝ ցերեկը: Դրա փոխարեն կհեռարձակվի «Նաշե վրեմյա» տեղեկատվական ծրագիրը՝ ռուսերենով: ՍՏՎ-ն կդադարի հեռարձակել նաեւ կես ժամ տեւողությամբ ուկրաինական «Час краiни» հաղորդումը: Ներկայումս Սեւաստոպոլի տարածքում ամբողջութամբ դադարեցվել է բոլոր ուկրաինական հեռուստաալիքների հեռարձակումը:
Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի Սեւաստոպոլում կկայանա հարաքվե՝ կապված Ուկրաինայից առանձնանալու ու Ռուսաստանի կազմում ներառվելու հետ:



























