ԱՄՆ-ի Քալիֆորնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել էին մարտի 9-ին` տեղի ժամանակով  21.18-ին: Օջախն ընկած է եղել  7 կմ խորությունում, էպիկենտրոնը գտնվել է նահանգի հյուսիսային հատվածում գտնվող Ֆերնդեյլ քաղաքից 77 կմ հեռավորության վրա,  հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):

Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: Ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 6,3 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին:

Հաղորդվում էր, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել էին UTC ժամանակով 00.38-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` Մեքսիկայի Օահակա նահանգի Պինոտեպա-Նասիոնալ քաղաքից 32 կմ հարավ-արեւմուտք, եւ Հերերո նահանգի Օմետեպեկ քաղաքից 64 կմ հարավ: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 35 կմ խորությունում: