Հայաստանի մի շարք գյուղերում երեկ՝ մարտի 9-ին, գյուղապետ են ընտրել: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ ընտրություններ են կայացել Սյունիքի, Տավուշի, Լոռիի, Վայոց Ձորի, Արարատի եւ մի շարք այլ մարզերի համայնքներում:

Մի շարք համայնքներում առաջդրվել էր միայն մեկ թեկնածու, ով էլ ընտրվել է գյուղապետ, ինչպես օրինակ՝ Լոռիի Ձորամուտ,Նովոսելցովո եւ այլն:

Համայնքների մեծ մասում հաղթել են ՀՀԿ-ի կողմից առաջդրված թեկնածուները, սակայն օրինակ՝ Տավուշի մարզի Հովք գյուղում ընտրվել է ՀՅԴ-ական Գրիգոր Աշոտի Գեւորգյանը:

Նշենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելություն է իրականացրել մի շարք համայնքներում, եւ մի քանի տասնյակ խախտումներ էր արձանագրել: