Սեւաստոպոլի քաղաքային պետական վարչակազմի ղեկավարի պարտականությւոնները կատարող Դմիտրի Բելիկը ստորագրել է հրամանագիր՝ փաստաթղթաշրջանառության ժամանակ ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մասին:
«Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ նկատի ունենալով, որ ռուսերեները քաղաքի բնակչության մեծ մասի մայրենի լեզուն է, ԱՔՊՎ-ն վճռում է այն գործածել որպես պաշտոնական լեզու՝ ամբողջ պետական փաստաթղթաշրջանառության ժամանակ»,-ասվում է Բելիկի հրամանագրում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























