Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ոստիկանությունը  ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Մելբուրնի բանտի կալանավորներին անօդաչու թռչող սարքի միջոցով թմրանյութեր մատակարարելու մեջ:

Հաղորդվում է, որ թմրանյութերի փոքր քանակությամբ անօդաչու օդանավը բանտում հայտնաբերվել է  մարտի 9-ին: 

Թմրանյութեր պահելու եւ դրանք իրացնելու փորձի կասկածանքով  ձերբակալվել է 28-ամյա մի տղամարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: