Այժմ անհրաժեշտ է կայունացնել ուկրաինական տնտեսությունը: Մնացած ամեն ինչը երկրորդական է: Եթե ուկրաինական տնտեսությունը փլուզվի, դա նոր հնարավորություններ կստեղծի Ուկրաինայի գործերին ռուսական միջամտության համար: Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլը՝ «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի հնարավոր աննեկսիան ստեղծում է նոր դինամիկա՝ Ռուսաստանի ու մյուս երկրների հարաբերությունների հարցում:
Ընդգծելով ռուսական ներխուժման ոչ լեգիտիմությունը՝ նախկին դեսպանը վերհիշել է, որ հենց ԱՄՆ-ն մեկ անգամ չէ, որ միջամտել է այլ երկրների ներքին գործերին:
Ըստ Մաքֆոլի՝ Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը վախեցնում է վերջինիս հարեւաններին ու ռազմական ուժով անհնար է ստեղծել տնտեսական միություն:



























