Ղիմը ծրագրում է մի քանի ամիսների ընթացքում ամբողջությամբ ներառվել Ռուսաստանի օրենդիր դաշտում, եթե ինքնավարության բնակչությունը նման ընտրություն անի մարտի 16-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ինքնավար հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսենովը:

Վարչապետը վստահ է, որ բոլոր անհրաժեշտ աշխատանքները կիրականացվեն ամենակարճ ժամկետներում:

Բացի այդ, ըստ նրա՝ բոկոր ուկրաինացի զինվորականները, որոնց մի մասը գտնվում է Ղրիմի տարածքում, կարող են շարունակել ծառայությունը ինքնավարության ԶՈւ-ում կամ վերադառնալ իրենց քաղաքները:

Ըստ որում՝ ինքնավարության իշխանությունները գործելու են օրենքի սահմաններում՝ զենքի կիրառման սպառնալիքի դեպքում:

Ղրիմի նախարարների խորհրդի նախագահը ղրիմցի թաթարներին կոչ է արել ներառվել իշխանական մարմիններում