Փրկարար ծառայությունը մարտի 10-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացել, որ Չայնիի 1-ին ոլորանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 25-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 MP 539 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորում (մոտ 150 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` 1990 թ. ծնված Մերի եւ ուղեւորներ` 1967 թ. ծնված Գոհարինե եւ 1962 թ. ծնված Արտակ Ալեքսանյանները:

Գոհարինե եւ Մերի Ալեքսանյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարների եւ տեղի ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: