Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հռոմում Ռուսաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հարց է ուղղել, թե ինչու Ռուսաստանը Ուկրաինային չի վերաբերվում այնպես, ինչպես վերաբերվում է Սիրիային։
Թուրքական «Աքշամ» պարբերականը մարտի 6-ին տեղի ունեցած Դավութօղլու-Լավրով հանդիպման մասին տեղեկություն է գրել՝ նշելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Թուրքիան խիստ կարեւորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Դավութօղլուն նշել է, թե ամբողջ Ուկրաինայի ժողովուրդը Ղրիմի հարցում խոսքի իրավունք ունեն եւ հարցրել Լավրովին, թե ինչու Ռուսաստանը Ուկրաինային չի վերաբերվում այնպես, ինչպես վերաբերվում է Սիրիային։
Լավրովը պատասխանել է, թե Ղրիմի ապագան որոշելու է Ղրիմի ժողովուրդը, իսկ Ռուսաստանի միջամտության մասին խոսք լինել չի կարող։



























