Մարտի 9-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 2/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Մյասնիկյան-Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: