Մարտի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցի թիվ 59/1 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես Ց-280» եւ «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Աստրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւանի Պռոշյան փողոցում իրար են բախվել «Շեվրոլետ», «ՎԱԶ-21124» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21124»-ի ուղեւորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 9-ին, ժամը 21.45-ին, Արտաշատի խճուղու թիվ 103/1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21213» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտի 9-ին, ժամը 23.55-ին, Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետեւանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























