Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ - Ջերմուկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ավտոճանապարհը փակվել է:
Կատարված մաքրման աշխատանքներից հետո ներկա պահին ճանապարհը բաց է մեկ երթեւեկելի գոտիով:
Մաքրման աշխատանքները շարունակվում են:
Երկկողմանի երթեւեկությունը կվերականգնվի օրվա վերջին:




























