Ավստրալիայի Մաունթ Սթրոմլո աստղադիտարանում կստեղծվի տիեզերական տիրույթում բնապահպանական խնդիրների լուծման համագործակցության հետազոտական կենտրոն:
Հաղորդվում է, որ այդ նախագծի աժեքն է 150 միլիոն ավստրալական դոլար (135 միլիոն դոլար): Կառավարությունը կհատկացնի 20 միլիոն, իսկ հիմնական ներդրումը կկատարեն Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի մասնավոր ընկերությունները եւ գիտական կազմակերպությունները:
«Նախագծի գլխավոր նպատակն է ոչնչացնել տիեզերական աղբը, - ասել է նոր կենտրոնի գիտական ղեկավար Բեն Գրինը: - Այժմ տիեզերքում կա 300 հազար միավոր այդպիսի աղբ: Տիեզերքը յուրացնելուն զուգահեռ` արբանյակների` զանազան աղբի հետ բախվելու վտանգը գնալով իրական է դառնում»:
Ըստ նրա` Ավստրալիան տիեզերական նման խնդիրների առումով ամենախոցելին է:
Ըստ Ավստրալիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Մեթյու Քոլեսի` նոր կենտրոնը սկզբում պարզապես կհավաքի եւ կտեսակավորի տիեզերական աղբի վերաբերյալ տեղեկությունը: «Սակայն հետագայում մենք ձեռնամուխ կլինենք ճառագայթների օգնությամբ աղբը վերացնելուն»:
Նշվում է, որ նոր կենտրոնը կսկսի աշխատել 2014թ. կեսերին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























