Կանադացի պատգամավորները իրենց աշխատավարձերը բարձրացրել են տարեկան 3,5 հազար դոլարով՝ չնայած կառավարության կողմից ընդունված ծախսերի սահմանափակմանը, որի նպատակը բյուջետային դեֆիցիտի չեզոքացումն է:

Ինչպես հաղորդվում է, փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի մեկից՝ երկրում ֆինանսական տարվա մեկնարկին զուգահեռ:

Ավելացվել են նաեւ բոնուսները՝ տարեկան 200-11,5 հազար դոլար, այն պատգամավորների համար, որոնք կոմիտեների նախագահներ են կամ խմբակցությունների ղեկավարներ:

Ապրիլի մեկից երկրի վաչապետ Սթիվեն Հարփերը ստանալու է տարեկան 327,4 հազար դոլար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: