Հայտնի չէ՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը, թե ոչ: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախատեսված է հանդիպում ՀԱԿ-ի գործընկերների հետ, տեղյակ չէ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա կլինի, թե ոչ:
Այս հարցի վերաբերյալ ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ:
Ավելի վաղ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում Գագիկ Ծառուկյանը ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմին, որից հետո էլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե ուրախ կլինեն եկող շաբաթ նույն սրահում հյուրընկալել ՀԱԿ-ի, ինչպես նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչներին։




























