Թուրքիայում Կայսերի քաղաքից դեպի Անկարա շարժվող ոստիկանական ավտոբուսը Մուջուրի շրջանում կորցրել է կառավարումը եւ շրջվել։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Կայսերի ոստիկանության աշխատակիցները ծառայողական ավտոբուսով շարժվել են Անկարա ուղղությամբ, սակայն Մուջուրի շրջանում կորցրել է կառավարումը, բախվել արգելապատնեշին եւ շրջվել։ Վթարի հետեւանքով տեղում մահացել է 3 ոստիկան, վնասվածքներ ստացել՝ 22-ը։

Նշվում է, որ ոստիկանները շարժվում էին դեպի Անկարա, որտեղից էլ պետք է Մուշ մեկնեին՝ ապահովելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունը հանրահավաքի ժամանակ։