Աշխարհում պետական կառույցների եւ մասնավոր ընկերությունների պարտքը գերազանցել է 100 տրիլիոն դոլարը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝  վկայակոչելով Միջազգային հաշվարկների բանկի տվյալները: Համաշխարհային ՀՆԱ-ն 2013-ին կազմել էր 87,18 գերազանցել է 100 տրիլիոն դոլար:

Ըստ կազմակերպության` 2007-ի կեսերից մինչեւ 2013թթ. կեսերը կառավարությունների եւ մասնավոր ձեռնարկությունների պարտքը աճել էր 30 տրիլիոնով` 70-ից մինչեւ 100 տրիլիոն դոլար:  Միջազգային հաշվակների բանկում նշել են, որ պարտատոմսերի հիմնական  թողարկողները պետական կառույցներն են եղել: Մասնավորապես, 2007թ. վերջից շուկայում վաճառվող ԱՄՆ-ի պարտատոմսերի արժեքը 4,5 տրիլիոնից աճել էր մինչեւ  12  տրիլիոնի, վկայում են գործակալության տվյալները:

2007-2013 թթ. մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերի վաճառքի ծավալը ամբողջ աշխարհում գերազանցել է 21 տրիլին դոլարը, հայտնոմ է lenta.ru-ն:

Հաղորդվում է, որ փոխառությունների սկսել են հաճախ դիմել 2008թ. ամերիկյան Lehman Brothers բանկի սնանկանալուց հետո: Դրան նպաստել էր կենտրոնական բանկերի կողմից տոկոսարոյքները նվազեցնելը` տնտեսական աճը խթանելու նպատակով: Արժեթղթերի պահանջարկի պատճառով անկում էր ապրել դրանց սպասարկման արժեքը` մինչեւ երկու տոկոս: Համեմատության համար` 2007թ. արժեթղթերի միջին տոկոսադրույքը կազմում էր  4,8 տոկոս:

Միջազգային հաշվակների բանկըստեղծվել է 1930թ.: Դրա գլխավոր գրասենյակը գտնվում է Բազելում: Կազմակերպության նպատակն է Կենտրոնական բանկերին օգնելը: BIS-ը նաեւ պարբերաբար հրապարակում է մակրոտնտեսական ուսումնասիրություններ: