Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանությունները մարտի 11-ին կքննարկեն ռուբլու գոտուն անցում կատարելու նախագիծը: Այս մասին հայտնել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը:
«Արդեն վաղը մենք կներկայացնենք Ինքնավարության՝ ռուբլու գոտի անցնելու օրինագիծը: Կփորձենք արժույթի փոխարինումն ` քաղաքացիների եւ բիզնեսի համար առանց ցնցումների իրականացնել», - գրել էր նա Twitter.-ի իր էջում:



























