Ճապոնիայի տարածքում առաջին անգամ թունավոր Ասիական մեղուներ են հայտնաբերվել, որոնց խայթոցը կարող է մահացու լինել մարդու համար:
Այդ մարդասպան միջատները հայտնաբերել են տեղի մասնագետները՝ Ճապոնական ծովում գտնվող Ցիսումի կղզում:
Հաղորդվում է, որ ճապոնացի բնապահպանները արդեն հարցում են ուղարկել երկրի կառավարությանը՝ թույլ տալ Ասիական մեղուների ամբողջական ոչնչացում իրականացնել, քանի դեռ դրանք չեն անցել Ճապոնիայի հիմնական տարածք: Այդ միջատների հայրենիքը Չինաստանն է, որոնք իրենց գոյության ընթացքում հասցրել են լուրջ ազդեցություն թողնել էկեհամակարգի եւ մարդկանց առողջության վրա ինչպես Չինաստանում, այնպես էլ Հարավային Կորեայում եւ նույնիսկ Եվրոպայի որոշ երկրներում:
Ասիական մեղուները, որոնց երկարությունը կարող է հասնել 3 սմ-ի, սնվում են ավելի փոքր միջատներով: Վարկածներից մեկի համաձայն Ասիական մեղուներին պատահաբար Ցիսումի կղզի են բերել առեւտրային բեռների հետ միասին:




























