Լավ կլինի, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գործազուրկ դառնա ու պայքարի մարդու իրավունքների համար: ԱՅս մասին հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով «Հատուկ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը: Նա ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը, Հովսեփյանին պաշտոնից հեռացնելով, չի ցանկանում նրան լրիվ առանց պաշտոնի թողնել: «Այնպես որ այդ օրենքը Հայաստանի իրավական դաշտի մասին չէ, այլ՝ ընդամենը Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելոu»,-հայտարարել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը որոշել է ցույց տալ, որ իշխանական թիմում դեռեւս առաջատար է ու ցանկության դեպքում կարող է աշխատանքից հեռացնել ում ուզի, անգամ՝ շատ ազդեցիկ մարդու: «Մյուս կողմից՝ Սարգսյանը չի ցանկանում, որպեսզի Հովսեփյանը գործադիրում իր կապերով ու միջոցների շնորհիվ, համալրի ռեժիմից դժգոհողների շարքերը: Այդ պատճառով նախկին դատախազին որոշել են մխիթարական մրցանակ շնորհել»,-հայտարարել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ մրցանակը «մխիթարական է», քանի որ քննչական կոմիտեն միավորում է ոչ բոլոր քննչական մարմինները, այլ միայն ոստիկանության ու ՊՆ կառույցները: «Ինչպես երեւում է, Սարգսյանին խանգարում է ոստիկանապետի ու ՊՆ ազդեցությունը, երկուսից մեկի մոտ նա տեսնում է քաղաքական ամբիցիաների ախտանշաններ, դրա համար էլ ցանկանում է սահմանափակել դրանց ազդեցությունը: Իսկ Աղվան Հովսեփյանի համեստությունը հասել է նրան, որ արդարադատության պետական խորհրդականի կոչումը նրան քիչ է: Նա գեներալ-լեյտենանտ է ցանկանում»,-նկատել է Փաշինյանը:
Մյուս կողմից՝ Հատուկ քննչական կոմիտեն վարչապետ ազդեցությունը նվազեցնելու փորձ է. հենց նա է ներկայացնելու նախագահին կոմիտեիղեկավարի թեկնածությունը:
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ու Աղվան Հովսեփյանին վերածի երիտասարդ թոշակառուի: «Այսինքն՝ գործազուրկի: Այն ժամանակ, չկասկածեք, որ ամիսներ անց նա կխոսի այն մասին, թե ինչ անմարդկային մեթոդներ են կիրառվում դատախազությունում: Նա կդառնա մարդու իրավունքների ու արդարության պաշտպան եւ կպայքարի իշխանափոխութան համար»,-հավելել է Փաշինյանը:
Իր հերթին խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամանը Փաշինյանի մեկնաբանությունները կոչել է «լիովին անհիմն են»:




























