Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը խոստանում է, որ Ինքնավարությունը երկլեզու կլինի, քանի որ կենցաղում գործածվում են ռուսերենն ու ղրիմթաթարական լեզուն: Միաժամանակ, թերակղզու բոլոր ազգությունները, այդ թվում՝ ուկրաինացիները, կարող են զարգացնել իրենց լեզուները:

 «Մեզ մոտ կենցաղում հիմնականում երկու լեզու է գործածվում՝ ռուսերենն ու ղրիմթաթարական լեզուն:  Բնականաբար, բոլորն էլ ազգային լեզուները զարգացնելու հնարավորություն կունենան, մենք ոչնչով չենք ցանկանում սահմանափակել Ղրիմի թաթարներին: Հանրապետությունը երկլեզու կլինի, դա հաստատ», - հայտարարելէ  Աքսյոնովը:

Նշենք, որ ավելի վաղ Ղրիմի տարածքում միակ պաշտոնական լեզուն ուկրաիներենն էր` որպես երկրի պետական լեզու: 2012թ.  տարածաշրջանային լեզուների մասին օրենք ընդունելուց հետո Ղրիմում ռուսերենը համապատասխան կարգավիճակ էր ստացել: 

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Սեւաստոպոլ քաղաքի իշխանությունները ռուսերենը դարձրել էին պետական թղթաբանության պաշտոնական լեզու:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել էր  Սեւաստոպոլի քաղաքապետ Դմիտրի Բելիկը: