Թուրքիայի Սամսունի նավահանգստում վերանորոգման կանգնած ամերիկյան USS Taylor հետախուզական ռազմանավը մարտի 9-ին անցել է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով եւ ուղղություն վերցրել դեպի Կրետե կղզի։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սամսունի նավահանգստում վերանորոգման համար կանգնած ամերիկյան USS Taylor հետախուզական ռազմանավը Ռումինիայից եկած քարշակ-նավի օգնությամբ շարժվել է Կրետե կղզու ուղղությամբ։
Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներն անցնելու համար ամերիկյան ռազմանավին ուղեկցել են թուրքական առափնյա պաշտպանության ուժերին պատկանող մի շարք նավեր։
Նշենք, որ 2014-ի փետրվարի 6-ին Սոչիի խաղերի անվտանգության ապահովման համար Սեւ ծով մտած ամերիկյան 2 նավերից մեկը՝ USS Taylor-ը վնասվել էր վառելիքի լիցքավորման համար Սամսունի նավահանգիստ մտնելու ժամանակ։



























