Թուրքիայի Այնթափ քաղաքում մարտի 9-ի երեկոյան սկսած հորդառատ անձրեւը քաղաքի մի շարք հատվածներում լուրջ վնասներ է հասցրել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Այնթափում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով քաղաքի մի շարք ճանապարհներ վերածվել են լճակների, տների մի մասը լցվել է ջրով։
Այնթափի թաղամասերից մեկում բնակելի շենքի դիմաց գտնվող պատնեշը չի դիմացել անձրեւաջրերի ճնշմանը եւ փլուզվել է՝ փլատակների տակ թողնելով 4 մարդատար մեքենա։
Թուրքական իշխանությունները մարդկային կորուստների մասին որեւէ տեղեկություն չեն հայտնում։




























