Գերմանական Ինտցեխո քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ: Տեղական ոստիկանության տեղեկություններով՝ եւս մի քանի մարդ ծանր վնասվածքներ են ստացել:
Պայթյունը տեղի է ունեցել մարտի 10-ին մոտավորապես 09:00-ին: Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել պայթյունի պատճառը: Նախնական տեղեկություններով՝ պատճառը կարող էր լինել գազատարի վթարը:
Ընդհանուր առմամբ, շենքում բնակվել է 11 մարդ:
Իրավապահների ներկայացուցչի խոսքով՝ «տունը վերածվել է փլատակների»: Բացի այդ, հարվածային ալիքից վնասվել են մոտակա տները, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























