Ամերիկյան հզոր ավիակիրներից USS George HW Bush ռազմանավը խարիսխ է գցել Թուրքիայի Անթալիա քաղաքի նավահանգստում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հունաստանի Պիրեա նավահանգստից դուրս եկած ամերիկյան USS George HW Bush ռազմանավը մոտեցել է Անթալիային եւ նախատեսում է 4 օր մնալ նավահանգստում։
Նավի անձնակազմը զբոսնելու համար դուրս է եկել քաղաք, իսկ նավի հրամանատրները լրագրողներին նավ են հրավիրել եւ ծանոթացրել նավի հնարավորություններին։
Նշենք, որ 2009-ին ծառայության անցած եւ 6 մլրդ դոլարից ավել արժեցած USS George HW Bush ավիակիրն ունի 333 մետր երկարություն։ Նավն ունի մոտ 5 հազար հոգուց բաղկացած անձնակազմ։ Նավի վրա տեղավորվում են 90 տարբեր նշանակության ռազմական օդանավեր։



























