Sony եւ Panasonic ընկերությունները ներկայացրել են Archival Disc օպտիկական սկավառակները: Տվյալների երկարաժամկետ պահպանման համար նախատեսված սկավառակների տարողությունը կարող է հասնել մինչեւ տերաբայտի, ասվում է Sony-ի մամուլի հաղորդագրությունում:

Առաջինը հաջորդ տարվա ամռանը կթողարկվի 300 գիգաբայտանոց սկավառակը: Թե որքան այն կարժենա, առայժմ չի հաղորդվում:

Ինչպես հաղորդվում է վերոհիշյալ սկավառակը երկկողմանի է լինելու, հաղոդում է «Lenta.ru»-ն:

Սկավառակը նախատեսված է մեկանգամյա ձայնագրման համար: Եթե դրա վրա որեւէ բան ձայնագրվի, ապա վերաձայնագրել կամ դրա վրա լրացուցիչ տեղեկություններ ավելացնելն անհնար կլինի:

Օպտիկական սկավառակի տարողունակությունը ավելացնել հաջողվել է խաչաձեւ արգելքների չեզոքացման տեխնոլոգիայի հաշվին: