Գիտնականները հայտնաբերել են 4 նոր հալոգեն պարունակող օրգանիկ նյուեր, որոնք կարող են ոչնչացնել մթնոլորտի օզոնի շերտը:

Հաղորդվում է, որ այդ 4 նյութերից 3-ը քլորֆտորածխածին են, այսինքն պարունակում են միայն ֆտորի, ածխածնի եւ քլորի ատոմներ: 4-րդ նյութի կազմում նույնպես ջրածին կա: Դրանք բոլորը նորմալ պայմաններում գազային վյճակում են:

Այդ նյութերը հաջողվել է հայտնաբերել գազային պղպջակների քիմիական անալիզի ընթացքում, որոնք գտնվում են Գրենլանդիայի սառույցի մեջ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Nature Geoscience-ը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ 4 նոր նյութերը օդում սկսել են կուտակվել նախորդ տարի 60-ական թվականների սկզբից: Դրանցից երկուսի կոնցենտրացիան շարունակում է աճել մինչ օրս: 2012-ին արտանետված զանգվածի ընդհանուր ծավալը գնահատվում է 74 տոննա: