Հյուսիսային Կորեան մշակել է սեփական անօդաչու թռչող սարք՝ հիմքում դնելով MQM-107 Streaker ամերիկյան օդային թիրախը: Այս մասին հաղորդում է The Washington Free Beacon պորտալը՝ վկայակոչելով Պենտագոնի զեկույցը, որը ներկայացվել է ԱՄՆ կոնգրեսին: Հաղորդվում է, որ առաջին անգամ անօդաչու թռչող սարքը նկատվել է նախորդ տարվա մարտին, դրա լուսանկարները հայտնվել են նաեւ կորեական մամուլում:
MQM-107 Streaker բազային ԱԹՍ-ները, ենթադարաբար, Հյուսիսային Կորեան գնել է Սիրիայից: Սակայն պաշտոնական տվյալներով սիրիացի զինվորականներին MQM-107 Streaker-ներ չեն հատկացվել: Տարածաշրջանի երկրներից նման սարքոր ունեն միայն Իրանը, Եգիպտոսը, Հորդանանը, Թուրքիան ու ԱՄԷ-ն, հաղորդում է «Lenta. ru»-ն:




























