Մոսկվայի շրջանի Ռազվիլկա ավանում դանակահարության արդյունքում տեղի չորս բնակիչ է տուժել:
Հաղորդվում է, որ մարտի 9-ին տուժածների եւ անհայտ անձանց միջեւ վեճ է ծագել, որը վերաճել է զանգվածային կռվի՝ սառը զենքի կիրառմամբ:
Արդյունքում շրջանային հիվանդանոց են տեղափոխել չորս բնակիչների՝ կտրող-ծակող գործիքով ստացած վերքերով:
Հիվանդանոց են տեղափոխվել Մկրտչյան ընտանիքի մի քանի անդամներ (տուժածները 47, 35 եւ 30 տարեկան են), ինչպես նաեւ Հայաստանի մի քաղաքացի` 32-ամյա Ռ. Պապյանը: Տղամարդիկ ստացել են ոտքերի վնասվածքներ, իսկ նրանցից մեկը` որովայնի, սակայն վիճակը կայուն է:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ տուժածներից ոստիկանությունը հայտ չի ստացել` չնայած հարձակվողները այլ հայ ընտանիքի անդամներ են եւ չեն մտածում փախչել: Կատարվածի փաստով ստուգում է կատարվում:



























