«Աղվան Հովսեփյանը պարկեշտ եւ օրինապաշտ մարդ է ինձ համար՝ լուրջ եւ սկզբունքային անձնավորություն է»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դառնա գործազուրկ, գուցե դառնա ընդդիմություն եւ իշխանափոխություն պահանջի, ինչպես կարծում է ընդդիմադիր պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանը։
Վ. Այվազյանը նշեց, որ ու ինքը իր գնահատականներում անկեղծ է. «Ինչո՞ւ պետք է ազնիվ չլինեմ: Ոչ մոնոպոլ ճյուղեր ունեմ, ոչ էլ աշխատող դատախազությունում»:
Հարցին, որ Ա. Հովսեփյանի գլխավոր դատախազ աշխատելու տարիներին աղմկահարույց որեւէ գործ չի բացահայտվել, ուրեմն նոր ձեւավորվող քննչական մարմնի ղեկավար նշանակելը որքանով է նպատակահարմար, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Շատ դեպքերում, երբ կառույցը կարում եք անձին,կամ անձը կարում եք կառույցին, ստացվում է հակառակ պատկեր: Այդ կառույցը անհրաժեշտ է, որպեսզի քննչական մարմինը լինի անկախ: Բայց ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում չբացահայտված գործերը շատ են»: Վ. Այվազյանը նշեց, որ ինքը չգիտի` ում են նշանակում ու չեն նշանակում, քանի որ այդ կառույցը դեռ չկա. «Աղվան Հովսեփյանի անունն է շրջանառվում` կարող է նշանակվի, կարող է չնշանակիվի, կարող է մի հինգ տարուց հետո գնա թոշակի... Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպես եմ ճանաչում Աղվան Հովսեփյանին՝ ասեմ շատ շփվել եմ ոչ թե պաշտոնի, այլ ծառ տնկելու,բնության հետ կապված,իսկ որպես դատախազ շատ լավն է, ձեզ ո՞նց ա պետք, ասեմ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























