Պեկինը դիմել է Մալայզիայի իշխանություններին` պահանջելով աշխուժացնել Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing օդանավի որոնումները, ինչպես նաեւ ժամանակին եւ ամբողջությամբ ներկայացնել կատարվածի քննության ընթացքի մասին ողջ տեղեկությունը: Այս մասին ասված է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Չինաստանը նաեւ աշխատանքային խումբ է ձեւավորվել, որն ուղեւորվում է Կուալա-Լումպուր` տեղում Մալայզիայի ներկայացուցիչների հետ աշխատելու: Պեկինում Մալայզիայի իշխանություններին հիշեցրել են նաեւ, որ անհրաժեշտ է կարգավորել օդանավում գտնված մարդկանց հարազատների հետ աշխատանքը:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Կուալա-Լումպորից Պեկին մեկնող Boeing 777-200 օդանավի ճակատագիրն անհայտ է մնում: Թռիչքից մեկ ժամ անց օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից: Հարավկորեական ծովում շարունակվում են օդանավի որոնումները:
Մարտի 9-ին Մալազիայի իշխանությունները հերքել էին ծովում օդանավի բեկորներ հայտնաբերելու մասին լուրերը: Մինչ այդ ջրի մակերեւույթին հայտնաբերել էին նավթի հետքեր, սակայն փրկարարները չէին կարողացել պարզել` կապ ունեն արդյոք դրանք օդանավի հնարավոր ընկնելու հետ:
Հիշեցնենք, որ օդանավում եղել է 239 մարդ` ներառյալ անձնակազմի 12 անդամները: Պեկին էին մեկնում տասը երկրի քաղաքացիներ, որոնց շարքում կար մեկ ռուսաստանցի: Երկու մարդ էլ օդանավ էին անցել եվրոպացիներից գողացված անձնագրերով:




























