Հանրապետության տարածքում հակակարկտային կայանները բերվում են մարտական վիճակի: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, նշվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցել է շավաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների եւ իրականացված միջոցառումների վերաբերյալ: Շարունակվում են ԱԻՆ միասնական տեխնիկական բազայի շինարարական աշխատանքները:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը եւ մարզային փրկարարական վարչությունները զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների եւ մարզերում ստեղծվող ճգնաժամային կառավարման կենտրոնների շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: