Ուկրաինան ու Եվրոպայի խորհուրդը համատեղ քայլեր են ծրագրել՝ Ռուսաստանի ագրեսիան արգելափակելու: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
Ըստ նրա՝ բանակցություններ են անցկացվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ու Ավստրիայի ԱԳ դաշնային նախարար Սեբաստիան Կուրցի հետ՝ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի:
«Այս այցելությունը թույլ է տվել մեզ համատեղ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ագրեսիան արգելափակելու ուղղությամբ»,-ասել է Տուրչինովը ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:
Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը քարոզչական աշխատանք է տանում, որը հիմնվում է ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ ոչ օբյեկտի ու խեղաթյուրված ինֆորմացիայի վրա:



























