Հայաստանը նկատելի առաջընթաց է արձանագրել խոսքի ազատության, իրավապահ համակարգի աշխատանքի  թափանցիկության եւ արդյունավետության գործում: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիօպման ժամանակ նշել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն (Sorin Vasile): Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Ռումինիայի հյուպատոսական ծառայության ղեկավար Դրագոշ Զամֆիրեսկուն (Dragosh Zamfirescu), ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը եւ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի վարչության պետ Նելլի Հարությունյանը:

ՀՀ գլխավոր դատախազը բարձր գնահատելով տարբեր ոլորտներում  հայ-ռումինական հարաբերությունները,  դրանց զարգացման, սերտացման գործում կարեւորել է նաեւ  երկու պետությունների իրավապահ կառույցների համագործակցությունը: Այդ համատեքստում Գեւորգ Կոտանյանը Ռումինիայի նորանշանակ  գլխավոր դատախազին հրավիրել է Հայաստան:

ՀՀ գլխավոր  դատախազը վստահեցրել է, որ իրավապահ համակարգի գործուներությունն  ուղղված է ապահովվելու  ՀՀ  քաղաքացիների  եւ ՀՀ-ում գտնվող անձանց իրավունքները,  ազատությունները, ամրապնդելու օրենքի ուժով պաշտպանված լինելու  վստահությունը: