Հայաստանում պատրաստվել է «Ի՞նչ է սպասվում ԵՄ-Հայաստան հարաբերություններում» խորագիրը կրող հետազոտությունը, որի նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների քաղաքականություն մշակողներին, այդ քաղաքականության շահառուներին եւ ընդհանուր առմամբ հասարակությանը այդ հարաբերությունների հետագա զարգացումների վերաբերյալ ուղեցույց տրամադրելն է,  ինչպես նաեւ այդ առանցքային հարցի շուրջ բանավեճ զարգացնելը:

Հետազոտությունը ներկայացրելու միջոցառման հիմնական բանախոսները եղել են ՀԵԲ-ի տնօրեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ  Էնգելը (Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամ) եւ Գուննար Վիգանդը (Ռուսաստանի, Արեւելյան հարեւանության ծրագրի, Կենտրոնական Ասիայի, ԵԱՀԿ-ի եւ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր տնօրինությունների ղեկավար)

Ստորեւ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հետազոտությունից համառոտ ակնարկ:

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. հետագա զարգացումներ եւ հեռանկարներ

2013 թվականի հուլիսին Հայաստանը եզրափակել է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ իր բանակցությունները, որը ներառում էր նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի  համաձայնագիրը (այսուհետեւ՝ ԽՀԱԱՀ): Եվրասիական Միությանը միանալու Հայաստանի հայտարարությունը, սակայն, խոչընդոտում է այս համաձայնագրի նախաստորագրմանը՝ հաշվի առնելով համաձայնագրի առեւտրային բաղադրիչի հետ անհամատեղելիությունները: Այնուամենայնիվ, շուրջ վերջին չորս տարիների ընթացքում ԵՄ-ն եւ Հայաստանը զարգացրել եւ նվաճել են համագործակցության բարձր մակարդակներ: Սրա ապացույցն են Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի, ընտրական գործընթացների, թափանցիկության, արդյունավետ կառավարման, ազատ մամուլի, սահմանների կառավարման եւ հանցավորության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներներում ձեռքբերումները: Սրանք ԵՄ-ի կողմից առաջարկված բարեփոխումները իրականացնելիս եւ չափանիշներին համապատասխանելիս Հայաստանի ներդրած ջանքերի օրինակներ են:

Մյուս կողմից, ԵՄ-ն սերտ հարաբերությունների մեջ է  ողջ աշխարհում իր մնացած գործընկերների հետ, այդ թվում՝ այնպիսի մաքսային միությունների եւ առեւտրային բլոկերի հետ, ինչպիսիք են՝ Բրազիլիան, որի համար ԵՄ-ն առաջնային առեւտրային գործընկեր է, եւ Մալազիան, որի հետ համագործակցությունը առեւտրի եւ այլ բանգավառներում առանձնացված է: Հիմնվելով այս օրինակների վրա, պետք է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության դաշտ ստեղծել՝ անկախ դրանցից յուրաքանչյուրի՝ երրորդ կողմի հետ ունեցած առեւտրային պարտավորությունների:

Բացի այդ, թե ԵՄ-ի եւ թե Հայաստանի կողմից նկատվում է ԵՄ-Հայաստան համագործակցության իրավական հիմքերի թարմացման անհրաժեշտության հարցում աստիճանաբար ամրապնդվող համաձայնություն՝ վերը նշվածի հիման վրա: Նման իրավական հիմքերը կարող են ներկայանալ «Պարզեցված ԱՀ» կամ «ԳՀՀ Պլյուս» ծրագրերի տեսքով, որոնք հետագայում թույլ կտան ԵՄ-ին եւ Հայաստանին զարգացնել իրենց հարաբերությունները՝ կուտակելով իրենց ներկա նվաճումները եւ հաշվի առնելովնաեւ այն, որ համագործակցության ոլորտների գերակշիռ մեծամասնությունը առեւտրի ոլորտին չեն վերաբերում:

Այնուամենայնիվ, անգամ տնտեսական համագործակցության դաշտում ոլորտային համաձայնագրերը պետք է մնան իրականանալի՝ ինչպես օրինակ Ուրուգվայի դեպքում է:

Վերջապես, այժմ Հայաստանի հերթն է նախաձեռնողական լինել ԵՄ-ի հետ հետագա համագործակցության համար, քաղաքական պատրաստակամություն ցուցաբերել եւ կոնկրետ առաջարկներ անել՝ 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում ընդունված ԵՄ-Հայաստան համատեղ հռչակագրով սահմանված ոլորտներում: