ՆԱՏՕ-ն նույնիսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում չի պատրաստվում խզել դիվանագիտական եւ հասարակական շփումները: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդեր Վերշբոուն:
«ՆԱՏՕ-ն մտադիր է պահպանել դիվանագիտական հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ շփումների քաղաքացիական հասարակական ուղիները, նույնիսկ եթե գործնական հարաբերություններ չի վարի սովորական ռեժիմով»,-գրել է նա:



























