Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 2 տանից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 22 տանը (պատկանում է Գ. Ս.-ին):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.37-ին, մարվել` 17.08-ին: Ննջասենյակում այրվել են մեկ էլեկտրական եւ երկու բրդյա ներքնակ: