Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնականներին հաջողվել է մշակել մարտկոցների նոր տեսակ, որոնք աշխատում են շաքարի հիման վրա: Եթե համեմատենք նոր բիո-մարտկոցները եւ լիթիում-իոնայինները, ապա միեւնույն քաշի դեպքում առաջինները ավելի շատ էներգիա են արտադրում, ինչը կօգնի հետագայում կրճատել շարժական սարքերի քաշը:

Մետաբոլիզմի արդյունքում շաքարը վերածվում է էներգիայի: Բիո-մարտկոցները էլեկտրականություն արտադրում են նույն  եղանակով՝ կլանելով էլեկտրոնները տրոհման ժամանակ:

Ընդ որում բիո-մարտկոցները տոքսիկ չեն, ինչն առավելություն է քիմիականների հանդեպ:

«Օրինակ, քիմիական մարտկոցով ձեր հեռախոսը կաշխատի միայն մեկ օր, սակայն ապագայում բիո-մարտկոցներով հեռախոսի սնուցումը կարող է բավականացնել 10 օր»,- պատմել է ինստիտուտի աշխատակից Չժիգուանգ Ջուն:

Հաղորդում են, որ բիո-մարտկոցներում օգտագործվում են երկու ակտիվ ֆերմենտներ, որոնք շաքարից երկու զույգ էլեկտրոն են արձակում, մինչ դեռ մյուս 10 ֆերմենտները ռեակցիան իրականացնում են մարտկոցի ներսում: Երբ այն ավարտվում է, ակտիվ ֆերմենտներն առանձնացնում են էլեկտրոնների նոր բաժին: Վերջին 6 շրջափուլից հետ բիո-մարտկոցները շաքարի մոլեկուլները վերածում են էներգիայի, հաղորդում է GlobalScience.ru-ն: