Հարվարդի համալսարանի գիտնականները տեսություն են առաջ քաշել, համաձայն որի տիեզերքում կարող են թաքնված լինել մութ մատերիայի անտեսանելի սկավառակներ: Քանի որ մեր արեգակնային համակարգը պտտվում է տիեզերքի կենտրոնի շուրջ, այն տատանվում է վերեւ եւ ներքեւ 70 մլն տարվա շրջափուլով: Գիտնականների խոսքով՝ սա կարող է նշանակել, որ յուրաքանչյուր 35 մլն տարին մեկ անգամ մեր արեգակնային համակարգը անցնում է սեւ մատերիայի սկավառակի միջով: Նշվում է, որ հիպոթեզի հիմքում ընկած է գիսաստղերի Երկրի վրա ունեցած ազդեցության անալիզը:
Հետազոտողները ենթադրում են, որ մութ մատերիան կարող է լուրջ ձգողականություն դրսեւորել մեր մոլորակի նկատմամբ: Այդ ուժը կարող է խախտել Արեգակնային համակարգի հիպոթեզային հատվածը եւ նոր գիսաստղեր առաջացնել, ինչպես ISON-ն է:
Գիտնականներն ուսումնասիրել են նաեւ Երկրի վրա գտնվող մեծ խառնարանները, որոնք ի հայտ են եկել վերջին 250 մլն տարում. Նրանք պարզել են, որ շատ դեպքերում գիսաստղերի ակտիվությունը համընկնում է մեր արեգակնային համակարգի մութ մատերիայի սկավառակի միջով անցնելու ժամանակաշրջանին:
Դինոզավրերի անհետացման հիպոթեզի էությունը կայանում է նրանում, որ Չիկսուլուբ խառնարանի տարիքը(66 մլն տարի), ինչի հետ կապում են Երկրի վրա կենդանի էակների շատ տեսակներ անհետացումը, գրեթե համընկնում է արեգակնային համակարգի մութ մատերիայի սկավառակի միջով անցնելու ժամանակաշրջանին: Սակայն գիտնականները նշում են, որ սա միայն հիպոթեզ է, հաղորդում է GlobalScience.ru-ն:




























